Задание 1.2

1.Прочитайте текст. Подумайте и скажите, когда происходит действие? Выпишите сочетания и поставьте вопрос. Образец: Мурка любит (что делает?)

Моя Мурка очень странная кошка. Мурка любит сладкий мёд. Мама стоит у окна и наблюдает за ней. Мурка греется на солнце. Вдруг кошка чует запах мёда. Мурка открывает зелёные глаза и идёт к улью. Сластёна суёт мордочку в улей. И вдруг раздаётся громкий кошачий бежит в кусты. А за ней летят пчёлы.

2.Перепишите текст, заменяя форму множественного числа существительного СЛОНЫ на форму единственного числа.

 Слоны — умные животные. Их учат, и они делают всякую работу: брёвна таскают, землю копают, воду носят. Они даже гулять с детьми ходят и смотрят, чтобы детей никто не обидел.

Слон — умное животное. Его учат, и он делаят всякую работу: брёвна таскает, землю копает, воду носит. Он даже гулять с детьми ходит и смотрит, чтобы детей никто не обидел.

3.Прочитайте. В каждом ряду найдите четвёртый лишнее слово и подчеркните его.

1. молчу, кричу, стоять, рисую; 2. обещаешь, стучишь, кричишь, видит; 3. звенит, свистит, говорю, мешает; 1. читают, удивляет, идут, плачут.

4.Прочитайте текст. Определите, когда происходило действие. Выпишите слова, которые отвечают н вопрос что делал? Задайте к ним вопросы. Образец: улыбался (что делал?)

Прошедшее время

Улыбался весёлый апрель. В лесу и в поле всё гудело, прыгало, жужжало. От шума проснулся подснежник. Он встал на тонкую ножку. Красивым был первый весенний цветок! Солнце взглянуло на землю и растопило лёд. Отовсюду побежали весёлые ручейки.

Апрель улы6ался

поле гудела, прыгало, жужжало

подснежник проснулся

солнце взглянуло и растопило

ручейки побежали

5.Впишите окончания глаголов. Устно определите время глаголов.

Наступила ранняя весна. Весело засияло солнце. Проснулся дремучий лес. Птички свилигнёзда. Белка выбрала высокое дерево и сделалал из листьев и травки тёплый домик. Скоро у белки появилась семья — маленькие слепые бельчата.

Comments

Խառը Թվերի Համեմատում

Comments

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:

Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։

Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:

Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:

Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Comments

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։
— Կարելի՞ է։
— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…
Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։ Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։ Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։ «Երևի հավ է», մտածում եմ։ Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։ Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ: Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց: Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց. -Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։ Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։
-Ձեր տոմսը, ձեր տոմսը,-կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։ Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.
-Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն… Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։ Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։ Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
-Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
— Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
-Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,-զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
-Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
-Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։
— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում; Պառավը չի համաձայնում։
-Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։
-Դե՛ իջեք։
-Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…
Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։
— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։ Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։ Պառավը մնաց շվարած։
-Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.
— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։

Մյուս կայարանում գնացքը կանգնեց։ Պառավը դեռ լաց էր լինում, իսկ մենք բոլորս լուռ էինք։ Հանկարծ դռան կողմից մի ծանոթ հաչոց լսվեց.

— Հա՛ֆ-հա՛ֆ…

Բոլորս միանգամից նայեցինք։ Դռան մոտ կանգնած էր նույն պստիկ ճերմակ շնիկը՝ Ջեկոն։ Պարզվեց՝ նա չէր մնացել կայարանում․ գնացքի շարժվելու պահին հասցրել էր թռչել մոտակա վագոնը, իսկ մի բարի մարդ նրան բերել էր մեր վագոն։

Պառավը ուրախությունից չգիտեր՝ ինչ անի․ գրկեց Ջեկոյին, համբուրեց ու սկսեց լաց լինել արդեն ուրախությունից։

Այդ պահին ներս մտավ կոնդուկտորը։ Տեսնելով այս տեսարանը՝ մի պահ լռեց, հետո մեղմ ձայնով ասաց.

— Լավ, մայրիկ, այս անգամ թող մնա… բայց այլևս այդպես մի՛ արեք։

Վագոնում բոլորը ժպտացին։ Իսկ պառավը, շանը գրկած, նստեց վագոն ու գնաց

Այդ օրվանից ես հասկացա, որ երբեմն նույնիսկ ամենախիստ մարդիկ կարող են բարի լինել, իսկ փոքրիկ շունը կարող է մի ամբողջ վագոն մարդկանց միավորել։
2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։

Այս իրավիճակում հիմնականում մեղավորը պառավն էր և կոնդուկտորը, որովհետև նա խախտել էր կանոնը՝ շանը գաղտնի բերել էր վագոն։ Գնացքում կենդանիներ տեղափոխելու համար հատուկ պայմաններ կան, իսկ նա փորձել էր դա թաքցնել։

Բայց ամբողջովին միայն նրան մեղադրել էլ ճիշտ չէ։ Կոնդուկտորը չափազանց խիստ վարվեց՝ շանը պարզապես դուրս նետելով, ինչը վտանգավոր էր կենդանու համար։ Նա կարող էր ավելի մարդասիրաբար լուծել հարցը։

Այսինքն՝ երկուսն էլ ինչ-որ չափով մեղավոր էին․
պառավը՝ կանոնը խախտելու համար,
իսկ կոնդուկտորը՝ կոպիտ և անզգույշ վերաբերմունքի համար։


3․ Նկարագրեք Ջեկոյին։

Ջեկոն փոքրիկ, ճերմակ, կատվից էլ փոքր շնիկ էր՝ սև աչքերով և կապույտ ժապավենով։ Նա աշխույժ էր ու շատ կապված իր տիրուհուն։
4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։

Comments

PAST TENSE-անցյալ ժամանակ Unit 13

The past tense is a verb tense used to talk about past actions or events.

Անցյալ ժամանակը ցույց է տալիս անցյալում տեղի ունեցած գործողություն կամ իրադարձություն

Verb+ ed

Openopened
CloseClosed
KissKissed
LikeLiked
CookCooked
WalkWalked
Playplayed

Online task 1

Online task 2

Online task 3

IRREGULAR VERBS

Get upGot up
gowent
havehad
comecame
readread
writewrote
Dodid
eatate
drinkdrunk
singsang
swimswam
sleepslept

1-10 Irregular verbs

Online task 1

Online task 2

Online task 3

100

11-20 irregular verbs

Online task 1

Online task 2

Online task 3
100

21-30 Irregular verbs

Online task 1

Online task 2

Online task 3

31-40 Irregular verbs

Online task 1

Online task 2

Online task 3

I workedDid I work?I did not work
You workedDid you work?You did not work
He workedDid he work?He did not work
She workedDid she work?She did not work
It workedDid it work?It did not work
We workedDid we work?We did not work
You workedDid you work?You did not work
They workedDid they work?They did not work

Task 1 

100
Task 2 
100


Task 3
100

Դարձրու նախադասությունները հարցական (Interrogative)

  1. She visited her aunt yesterday.
    Did she visited her aunt yesterday?
  2. They played basketball after school.
    Did they played basketball after school?
  3. Arman cleaned his room.
    Did Arman cleaned his room?
  4. We had an English lesson yesterday.
    Did we had an English lesson yesterday?
  5. Anna bought a new bag.
    Did Anna bought a new bag?
  6. The children watched a cartoon.
    Did the children watched a cartoon?
  7. My father fixed the car.
    Did my father fixed the car?
  8. I called you in the evening.
    Did I called you in the evening?

2. Դարձրու նախադասությունները ժխտական (Negative)

  1. I helped my mother yesterday.
  2. She answered the question.
  3. They traveled to Georgia last summer.
  4. We met our friends.
  5. He opened the window.
  6. Mariam watered the flowers.
  7. The dog barked loudly.
  8. You understood the lesson.

3. Կազմիր ճիշտ նախադասություն (Arrange the words)

  1. yesterday / I / to school / went
  2. played / we / in the yard
  3. she / a letter / wrote
  4. they / visited / museum / the
  5. bought / he / new shoes
  6. dinner / cooked / mother
  7. watched / we / film / a
  8. helped / you / me

4. Թարգմանի՛ր անգլերեն (Translation – Past Simple)

  1. Ես երեկ գնացի դպրոց։
  2. Նա կարդաց հետաքրքիր գիրք։
  3. Մենք խաղացինք բակում։
  4. Նրանք այցելեցին իրենց տատիկին։
  5. Մայրիկը պատրաստեց համեղ ընթրիք։
  6. Նա գրեց նամակ ընկերոջը։
  7. Երեխաները դիտեցին մուլտֆիլմ։
  8. Հայրս վերանորոգեց մեքենան։

5.Դարձրու նախադասությունները ներկայից անցյալ (Present → Past)

  1. I go to school every day.
  2. She plays the piano.
  3. They visit their grandparents.
  4. We watch TV in the evening.
  5. He cleans his room.
  6. Mariam cooks dinner.
  7. The boys play football.
  8. You help your friend.

Comments

Կոտորակների Բաժանում մաս 2

Comments

Մաթեմաթիկա Ինքնաստուգում Ապրիլ

Comments

Անկանոն Բայեր

infinitivepast simplepast participleթարգմանություն
bewas/werebeenլինել
beatbeatbeatenծեծել
becomebecamebecօmeդառնալ
beginbeganbegunսկսել
bendbentbentթեքվել, ոլորան
betbetbetգրազ գալ
bitebitbittenկծել
blowblewblownփչել
breakbrokebrokenջարդել
bringbroughtbroughtբերել
buildbuiltbuiltկառուցել
burstburstburstպոռթկալ
buyboughtboughtգնել
catchcaughtcaughtբռնել
choosechosechosenընտրել
comecamecomeգալ
costcostcostարժենալ
creepcreptcreptսողալ
cutcutcutկտրել
dealdealtdealtառնչվել
digdugdugփորել
dodiddoneանել
drawdrewdrawnնկարել
drinkdrankdrunkխմել
drivedrovedrivenվարել
eatateeatenուտել
fallfellfallenընկնել
feedfedfedսնունդ տալ
feelfeltfeltզգալ
fightfoughtfoughtկռվել
findfoundfoundգտնել
fleefledfledփախչել, խուսափել
flyflewflownթռչել
forbidforbad/forbadeforbiddenարգելել
forgetforgotforgottenմոռանալ
forgiveforgaveforgivenներել
freezefrozefrozenսառչել
getgotgotստանալ, հասնել
givegavegivenտալ
gowentgoneգնալ
growgrewgrownհասնել, աճել
hanghunghungկախել
havehadhadունենալ
hearheardheardլսել
hidehidhiddenթաքցնել
hithithitհարվածել
holdheldheldպահել
hurthurthurtցավեցնել, վիրավորել
keepkeptkeptպահել
kneelknelt, kneeledknelt, kneeledծունկի գալ
knowknewknownիմանալ
laylaidlaidդնել
leadledledառաջնորդել, տանել
leaveleftleftլքել, թողնել
lendlentlentպարտքով տալ
letletletթույլատրել
lielaylainպառկել
lightlitlitլուսավորել
loselostlostկորցնել
makemademadeանել, ստեղծել
meanmeantmeantնշանակել
meetmetmetհանդիպել
mistakemistookmistakenսխալվել
paypaidpaidվճարել
putputputդնել
readreadreadկարդալ
rideroderiddenվարել, քշել
ringrangrungզանգահարել
riseroserisenբարձրանալ
runranrunվազել
saysaidsaidասել
seesawseenտեսնել
seeksoughtsoughtփնտրել
sellsoldsoldվաճառել
sendsentsentուղարկել
setsetsetսահմանել
sewsewedsewn/sewedկարել
shakeshookshakenթափահարել, ցնցել
shineshoneshoneշողալ
shootshotshotկրակել
showshowedshown/showedցուցադրել
shutshutshutփակել
singsangsungերգել
sinksanksunkսուզվել,ընկղմվել
sitsatsatնստել
sleepsleptsleptքնել
speakspokespokenխոսել
spendspentspentվատնել, ծախսել
splitsplitsplitպառակտել, ճեղքել
spreadspreadspreadտարածել
springsprang/sprungsprungթռչել, ցատկել
standstoodstoodկանգնել
stealstolestolenգողանալ
stickstuckstuckդիմանալ;սոսնձել
stingstungstungայրել, խայթել
strikestruckstruck/strickenհարվածել, խփել
swearsworeswornերդվել
sweepsweptsweptմաքրել
swimswamswumլողալ
swingswungswungօրորվել,ճոճվել
taketooktakenվերցնել
teachtaughttaughtսովորեցնել
teartoretornպատռել
telltoldtoldպատմել
thinkthoughtthoughtմտածել
throwthrewthrownնետել
understandunderstoodunderstoodհասկանալ
wakewokewokenարթնանալ
wearworewornհագնել,կրել
weepweptweptլաց լինել
winwonwonհաղթել
writewrotewrittenգրել

Comments

Արտաշեսյաններ

Երկար, շատ երկար տարիներ առաջ, երբ Հայաստանը մեծ ու հզոր երկիր էր, ապրում էր մի խիզախ մարդ՝ անունը Արտաշես։ Նա իմաստուն էր, քաջ ու հոգատար։ Արտաշեսը հաղթեց իր թշնամիներին, միավորեց Երվանդունի արքայատոհմից հետո բաժանված հայկական տարածքները ու դարձավ բոլոր հայերի թագավորը։ Նա էլ հենց դարձավ Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը։

Արտաշես թագավորը կառուցեց մի նոր մայրաքաղաք, որը կոչվեց Արտաշատ։ Ասում են՝ նույնիսկ Հաննիբալը՝ հին աշխարհի հայտնի զորավարը, խորհուրդ տվեց հենց այդ վայրը ընտրել մայրաքաղաք կառուցելու համար։ Արտաշատը դարձավ Հայաստանի սիրտը։ Այնտեղ ապրում էին մարդիկ, առևտուր էին անում, տոնում էին տոները, սովորում էին ու զարգանում։ Այսօրվա Արարատի մարզկենտրոն Արտաշատն անվանվել է հենց հին մայրաքաղաքի անունով։ Նույնիսկ տեղանքով են համընկնում։ Մայրաքաղաք կառուցում էին այնտեղ․

  • որտեղ գետեր կային (օրինակ՝ Արաքսը, որ ժամանակին այդ տարածքով է հոսել)
  • բլուրներ կային, որոնք կարող էին ծառայել որպես պաշտպանություն թշնամուց,
  • հողը բերրի էր,
  • ճանապարհները հանգիստ էին ու հեշտ հասանելի։

Արտաշեսից հետո նրա զավակներն ու թոռները շարունակեցին թագավորել։ Բայց բոլորից մեծ ու հզոր դարձավ Տիգրան Մեծը՝ Արտաշեսյան արքայատոհմի ամենահայտնի թագավորը։ Նա ոչ միայն պահպանում էր Հայաստանը, այլ նաև մեծացրեց այն այնքան, որ մի ժամանակ մեր երկիրը դարձավ ամենամեծը ողջ շրջանին մեջ։ Նրա օրոք Հայաստանը ուներ ծովից ծով տարածք՝ Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով էին մեր երկրի սահմանները։

Տիգրան Մեծը կառուցեց իր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, ուր ապրում էին գիտուններ, վարպետներ ու վաճառականներ։ Այդ քաղաքում մարդիկ ապրում էին հպարտ ու լավ կյանքով, որովհետև ունեին ուժեղ թագավոր։


Բարեկամներ ու թշնամիներ

Երբ Արտաշեսյան թագավորները թագավորում էին, Հայաստանը շրջապատված էր տարբեր երկրներով։ Ոմանք բարեկամ էին, ոմանք էլ՝ թշնամի։

Բարեկամներ էին Հունաստանը, Եգիպտոսը և երբեմն նաև Պարթևաստանը։ Նրանք հաճախ ուղարկում էին դեսպաններ, պարգևներ, խաղաղության առաջարկներ։ Հայ թագավորները ամուսնանում էին այդ երկրների արքայադուստրերի հետ՝ բարեկամությունը ամրացնելու համար։

Թշնամիներ կային նույնպես։ Օրինակ՝ Հռոմը, երբեմն Պարթևաստանը, ովքեր ուզում էին Հայաստանի հողերը կամ ուզում էին թուլացնել հայոց թագավորին։ Բայց հայ թագավորները չէին վախենում։

Ի՞նչ էին անում հայոց թագավորները, որ երկիրը հզոր լինի։

  • Կառուցում էին նոր քաղաքներ՝ ինչպես Արտաշատն ու Տիգրանակերտը,
  • Ստեղծում էին ուժեղ բանակ, որ թշնամին չհամարձակվի մոտենալ,
  • Մշակում էին արդար օրենքներ, որ ժողովուրդը խաղաղ ապրի,
  • Միավորում էին բաժանված հայկական տարածքները՝ մեկ հայրենիք դարձնելով։

Հայ ժողովուրդը նրանց օրոք ապրում էր հպարտ, ուժեղ ու միավորված։ Արտաշեսյանների ժամանակ Հայաստանը պայծառացավ, հզորացավ, հարստացավ, դարձավ այդ տարածքի ամենահզոր պետություններից մեկը։

Comments

1. Զատկից հետո կարմիր ձու

Բացատրություն․ ուշացած բան, ժամանակը անցնելուց հետո արված գործողություն։

Պատկերաշար․
Մարդը ուրախությամբ կարմիր ձու է ներկում, բայց շուրջը մարդիկ արդեն ավարտել են տոնը, սեղանը հավաքված է, բոլորը գնում են տուն։

2. Ձվի մեջ մազ փնտրել

Բացատրություն․ անտեղի մանրուքների վրա կենտրոնանալ, անիմաստ թերություններ գտնել։

Պատկերաշար․
Մարդը խոշորացույցով ձուն է նայում՝ փորձելով ներսում «մազ» գտնել, մինչ կողքին բոլորը զարմացած են։

3. Ատամները հաշվել

Բացատրություն․ ուրիշի ունեցվածքը կամ հնարավորությունները մանրամասն ստուգել, երբեմն՝ անվստահությամբ։

Պատկերաշար․
Մարդը մյուսի բերանը բացել է ու լրջորեն «հաշվում է» ատամները, իսկ շրջապատը զարմացած նայում է։

4. Ականջը կախել

Բացատրություն․ տխրել, հուսահատվել։

Պատկերաշար․
Մարդը նստած է գլուխը կախ, ականջները կախված՝ ինչպես տխուր շուն, մութ և մռայլ միջավայրում։

5. Բերանը բաց մնալ

Բացատրություն․ շատ զարմանալ։

Պատկերաշար․
Մարդը կանգնած է մեծ աչքերով ու բաց բերանով՝ տեսնելով ինչ-որ անսպասելի, օրինակ՝ հրաշալի տեսարան։

Ընտրում եմ՝ չամիչով փլավ

«Ես չամիչով փլավն եմ․ ինձ չես ուտի՝ ես քեզ կհասնեմ»
«Զատկի սեղանի գլխավոր աստղը ես եմ՝ մնացածը ուղղակի հյուրեր են»
«Մի գդալ ինձնից՝ ու դու արդեն ընտանիքի սիրելին ես»
«Ես քաղցր եմ, բայց շաքար չեմ պահանջում»
«Զատիկն առանց ինձ՝ ինչպես ձուն առանց կեղևի»

Ո՞վ է Զատկի սեղանի աստղը

Բրինձ․
— Լսի՛ր, չամիչ, առանց ինձ դու պարզապես չոր միրգ ես։

Չամիչ․
— Իսկ առանց ինձ դու պարզապես սպիտակ ու ձանձրալի ես։

Բրինձ․
— Ես եմ սեղանի հիմքը, բոլորը ինձ են սպասում։

Չամիչ․
— Բայց հենց ինձ տեսնելով են մարդիկ ասում՝ «վայ, ինչ համեղ է»։

Բրինձ․
— Լավ, գուցե միասին ավելի լավն ենք…

Չամիչ․
— Վերջապես հասկացար Միասին՝ մենք արդեն Զատկի աստղն ենք։

Երկուսը միասին․
— Չամիչով փլավ՝ սեղանի անպարտելի դուետը

Խունջիկ-մունջիկ գալ — շոյվել
Դեղ ու դարման անել — բուժել
Անցուդարձ անել — քայլել (կամ շրջել)
Շուռ ու մուռ տալ — պտտել

Պատասխանը՝ գիտելիք

Վերցնում ես՝ շատանում է, որովհետև ավելի շատ ես սովորում,
տալիս ես՝ չի սպառվում, որովհետև ուրիշներին սովորեցնելով՝ դու էլ չես կորցնում։

Տոնը զատիկն է։

Քաջ Նազար,
Ուռենի պառավ,
Ծաառածի,
Տաղաբրինձ,
Եղնիկ,
Կատու,
Փանոս,
Անհաղթ աքլոր,
Սևուկ ուլիկ

Ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում
Հիմնադրել է գրական խմբակ, որի անդամներից էին նաև Ղազարոս Աղայանն ու Ավետիք Իսահակյանը
Ծնվել է 1869 թվականին, փետրվարի 19-ին
Նրա հայրը գորգավաճառ Աբգար աղան էր
Հիմնադրել է «Վերնատուն» գրական խմբակը
Նա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակն է
Նրա տուն-թանգարանը գտնվում է Երևանում

Comments

« Previous entries Next Page »

Skip to toolbar